1589 դիտում
08:45 29-03-2014
Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունում են մարդիկ, ում անուններն հայտնի չեն. 168 Ժամ
«168 Ժամ»-ը գրում է. « Հայաստանում շատ քչերն են դեմքով ճանաչում ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան, մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանին: Նա բավական բարեկիրթ, մտավորական անձնավորություն է, հմուտ դիվանագետ: Մարտի 27-ին նա Հայաստանի Հանրապետության անունից «դեմ» է քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչող և Ղրիմի հանրաքվեի օրինականությունը չճանաչող բանաձևին: Ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի թվով տասը երկրներում շատ քչերն են ճանաչում ՄԱԿ-ում իրենց պետությունների ներկայացուցիչներին:
…Մենք դեմքով չենք ճանաչում Կարեն Նազարյանին, առավել ևս չենք ճանաչում այն մարդու կամ մարդկանց դեմքերը, ովքեր Հայաստանի իշխանությանն են փոխանցել Ռուսաստանի պահանջը կամ սպառնալիքը` «դեմ» քվեարկել` այդ բանաձևին:
Հայաստանի համար ճակատագրական որոշումներն ընդունում են մարդիկ, ում անուններն ու դեմքի արտահայտությունը մեզ հայտնի չեն կամ ոչինչ չեն ասում: Այս անդեմությունը Հայաստանի Հանրապետությանը զրկում է ինքնիշխանությունից, որպես ինքնուրույն միավոր ձայնի` որոշման իրավունքից, այսինքն` դեմքից: Այդ իրավունքը նրանց տվել է Հայաստանի հասարակությունը` անդեմությունը հանդուրժելու հարցում ցուցաբերած անդեմությամբ…
«Հայաստանը դու ես»,- ասվում է վերջին տարիներին իշխանության հիմնը դարձած` անդեմ երգիչների երգում: «Հայաստանը ես եմ»,- գրված է իշխանության տարբեր դեմքերի պատկանող փողոցային գովազդային վահանակների վրա:
Մարտի 27-ից այդ արտահայտության կողքին կարող է տեղադրվել նշված 10 դեմքերից յուրաքանչյուրը: Այլևս Հայաստան է նաև Սին սոն Խոն, Հայաստան է նաև Չիտսակա Չիպազիվան, Հայաստան են նաև Սերջիո Լորենտի Սոլիցը և Մարիա Ռուբյալե դե Չամորոն: Բայց առաջին հերթին` Հայաստան է Վիտալի Չուրկինը: Նա առանց խղճի խայթի կարող է ասել` «Հայաստանը ես եմ»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5706 դիտում
09:54 05-05-2016
Հայաստանի դժվարին ու ճակատագրական որոշումը. «168 Ժամ»
1451 դիտում
16:17 31-08-2020
«Ֆրեսկո» փառատոնի մրցանակակիր ֆիլմերի անուններն արդեն հայտնի են
Այս բաժնից
793 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին