Ագուերոն չի խաղա «Արսենալ»-ի հետ խաղում
«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Կուն Ագուերոն խնկատակի ջլի վնասվածքի պատճառով բաց կթողնի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Արսենալ»-ի հետ կայանալիք հանդիպումը:
Ֆուտբոլիստը բաց է թողել իր թիմի վերջին երեք մարզումները: Սպասվում էր, որ մինչ «Արսենալ»-ի հետ խաղը արգենտինացի ռմբարկուն կհասցնի վերականգնվել վնասվածքից, սակայն խաղացողի ապաքինումը ձգձգվում է: Այս տեղեկությունը արդեն հաստատել է նաև «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին: