1237 դիտում
18:16 28-03-2014
Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի հերթական նիստը
Մարտի 28-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը, որը վարում էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ատյանի անդամ, ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը ներկայացրեց վերջերս Ֆրանսիա և Հունաստան կատարած իր աշխատանքային այցերի արդյունքները, նշեց, որ Ֆրանսիայի Վիեն և Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքների միջև կնքվել է բարեկամության հռչակագիր: Նա կարևորեց Արցախի և արտերկրի տարբեր բնակավայրերի հետ նման հուշագրերի կնքումը ԼՂՀ ճանաչման գործընթացում, այս համատեքստում Սփյուռքի նախարարության հետ համագործակցությունը:
«Համայնքային օրեր Հայաստանում» ծրագրի շրջանակներում «Նոր Ջուղայի օրեր» ծրագրի կատարման ընթացքի և կազմակերպչական, բովանդակային խնդիրների մասին զեկուցեց Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Կ. Սարգսյանը: Նա ներկայացրեց համայնքի համառոտ պատմությունը և ծրագրում ներառված միջոցառումները: Երգչուհի Աննա Մայիլյանը առաջարկեց ծրագրում ընդգրկել նաև իր նախաձեռնությամբ կազմակերպվող իրանահայ երգահանների ստեղծագործությունների համերգը և իրանահայ նկարիչների ստեղծագործությունների ցուցադրությունը: Առաջարկությունն ընդունվեց ատյանի կողմից:
ՀՀ սփյուռքի նախարարության՝ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ. ծրագրի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ՍՆ աշխատակազմի զեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա ներկայացրեց նաև 2014թ ծրագրում տեղ գտած փոփոխություններն ու առանձնահատկությունները. Առաջին անգամ ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան այցելելու հայաստանյան ձեռնարկություն:
Ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ սփյուռքի նախարարության և «Դեպի Հայք» հիմնադրամի միջև: Կազմակերպությունն առաջարկում է հայոց լեզվի անվճար դասընթացներ, շրջապտույտներ, սեմինարներ: Այս ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է 2004 թվականից, հնարավորություն է տրվում 20-32 տարեկան սփյուռքահայ երիտասարդներին մասնակցելու Հայաստանի առօրյա կյանքին և կամավորական աշխատանքի միջոցով իրենց ներդրումն ունենալ հայրենիքի զարգացմանը, միաժամանակ կապեր ստեղծել Հայրենիքում, ինչպես նաև անցկացնել մասնագիտական պրակտիկա: «Դեպի Հայք» ծրագիրը կլինի «Արի տուն» ծրագրի յուրօրինակ շարունակությունը: Այս տարի առաջին անգամ ծրագրին կմասնակցեն ԼՂՀ-ից 80 պատանիներ և աղջիկներ (ճամբարային օրերին): Սիսիան քաղաքի «Երիտասարդության մայրաքաղաք» հռչավելու կապակցությամբ ճամբարային փուլին կմասնակցի 15 սիսիանցի երեխա:
Թուրքիայի Դերսիմ քաղաքից ծրագրին մասնակցելու է 45 հոգուց բաղկացած իսլամացած մեծահասակ, քրդախոս հայերի խումբը:
ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը պատրաստակամություն հայտնեց ծրագրի 80 մասնակիցների հյուրընկալել Արցախում:
Սփյուռքահայերի ինտեգրման 2013թ. ծրագրի ամփոփումը և 2014թ. ծրագրի բովանդակությունն ու դրա հետ կապված առաջիկա անելիքները ներկայացրեց Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լ. Ստեփանյանը: Նա ներկայացրեց նաև սիրիահայերին աջակցելու նպատակով իրականացված միջոցառումները, ծրագրերը, մի շարք իրավական փոփոխություններ:
ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի անցած մեկ տարվա (01.03.2013–01.03.2014թթ.) աշխատանքային գործունեության վերաբերյալ հաշվետվություն ներկայացրեց «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիր Հ. Կարապետյանը: Նա խոսեց պարբերականի կատարելագործման ուղղությամբ տարված աշխատանքների և դրանց շնորհիվ արձանագրված դրական տեղաշարժերի ու առաջիկա անելիքների մասին:
Նմանատիպ նյութեր
649 դիտում
16:59 27-02-2015
Կայացավ ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստը
2811 դիտում
23:10 12-12-2017
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
4998 դիտում
21:50 23-05-2017
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստ:
Այս բաժնից
784 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին