ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությանը ծանր փորձություն է սպասվում․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օրից Հայաստանին ծանր փորձություն է սպասվում Ստրասբուրգում: ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակությունը գարնանային նստաշրջանում պետք է մասնակցի Ռուսաստանի հարցի քննարկմանը և քվեարկությանը:
Նստաշրջանը մեկնարկում է ապրիլի 7-ին: Ամենայն հավանականությամբ, քննարկումներին կներկայացվի բանաձև, որում առաջարկ կհնչի Ռուսաստանի անդամությունը ԵԽԽՎ-ն կասեցնել, սառեցնել, Ռուսաստանին զրկել ձայնի իրավունքից: Ընդ որում, սա կարող է նույնիսկ լինել ամենամեղմ տարբերակը: Եվ այս առաջարկը քվեարկելիս պետք է քվեարկի նաև հայաստանյան պատվիրակությունը:
Ինչպես գիտենք, պատվիրակության ղեկավարն է Դավիթ Հարությունյանը ՀՀԿ-ից, որը նաև այսօր ղեկավարում է գազային ոլորտի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը, որը, ինչ խոսք, ևս շատ նուրբ պահ է՝ նկատի ունենալով Հայաստանում գազային ոլորտում Գազպրոմի թագավորությունը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։