«Լիվերպուլ»-ի հետ խաղում «Ռեալ»-ին բարդ փորձություն է սպասվում. Իսկո
«Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն կարծում է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Լիվերպուլ»-ի հետ կայանալիք խաղում իր թիմին բարդ փորձություն է սպասվում:
«Ես դեռ երիտասարդ եմ: Ինձ անհրաժեշտ է շատ աշխատել: Երջանիկ եմ, որ մարզիչը ինձ խաղալու հնարավորություն է ընձեռում: Հուսով եմ, որ թիմին օգուտ կբերեմ ամբողջ մրցաշրջանի ընթացքում:
Այժմ մեզ անհրաժեշտ է պատրաստվել «Լիվերպուլ»-ի հետ կայանալիք արտագնա հանդիպմանը: Մենք գիտենք, որ մեզ բարդ փորձություն է սպասվում «Էնֆիլդում», սակայն «Ռեալ»-ը գերազանց խաղ է ցուցադրում: Հուսով եմ, որ հենց այդպես էլ կշարունակվի»,-ասել է Իսկոն: