«Ռոմա»-ն 10 համարի մարզաշապիկը ընդմիշտ կամրագրի Տոտտիին
«Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտտիի կարիերայի ավարտից հետո հռոմեական ակումբը մտադիր է 10 համարի մարզաշապիկը ընդմիշտ ամրագրել ակումբի լեգենդին:
« Այո, մենք Տոտտին կամրագրենք այդ համարը: Դրանում ոչ մի կասկած չկա»,-ասել է ակումբի նախագահ Ջեյմս Պալոտտան:
Հիշեցնենք, որ Ֆրանչեսկո Տոտտին «Ռոմա»-ի առաջին թիմում իր նորամուտը նշել է 1992 թվականից: Հռոմեական ակումբի կազմում Տտոին անցկացրել է 700 խաղ և խփել է 288 գոլ: