Պետությունը ամբողջությամբ հոգում է կորոնավիրուսի վարակով հիվանդ քաղաքացիների բուժման ծախսերը. Ավանեսյան
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Կառավարության պահուստային ֆոնդից 2.3 մլրդ դրամ հատկացնել առողջապահության նախարարությանը՝ COVID-19-ի դեմ պայքարելու համար:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Հանրապետության տարածքում ներկայում առկա իրավիճակով պայմանավորված կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառուների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 2,365,000.0 հազ դրամի սահմանված չափաքանակով»:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնելով նախագիծը, տեղեկացրեց․
«Ինչպես տեսնում եք պետությունը ամբողջությամբ հոգում է կորոնավիրուսի վարակով հիվանդ քաղաքացիների բուժման ծախսերը եւ իհարկե, շատ ուրախ կլինեինք, որ այս միջոցներն ուղղվեին այլ կարիքների բավարարմանը, այլ հիվանդությունների բուժմանը, որովհետեւ եթե մենք բավարար չափով պատվաստման գործընթացն իրականացնենք, պետք է որ նման գումարների ծախսման կարիք չունենանք:
Նշեմ, որ արդեն 20 բուժկազմակերպություն ընդգրկված են կովիդով պացիենտների բուժման գործընթացում: Ընդհանուր առմամբ 2226 մահճակալ այս պահին զբաղված է: Այս պահին առկա ակտիվ դեպքերի մեջ, որը շուրջ 15 հազար է, ընդամենը 176 հոգի ունենք, որոնք պտվաստված լինելով հանդերձ հիվանդանոցային բուժման կարիք ունեն: Սա ցույց է տալիս, որ պատվաստումը կանխում է հիվանդության ծանր ընթացքները եւ բեռը հոսպիտակլացման առողջապահական համակարգի վրա չի գոյանում»: