211652_close_icon
views-count487 դիտում article-date 10:55 17-12-2024

Հակոբ Արշակյանը մեկնում է Սաուդյան Արաբիա. գործուղման բոլոր ծախսերը կվճարի հրավիրող կողմը

Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը երեք օրով մեկնում է Սաուդյան Արաբիա:

Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

«Ինտերնետ կառավարման համաժողով 2024»-ին մասնակցելու համար 2024 թվականի դեկտեմբերի 17-19-ը Ռիյադ (Սաուդյան Արաբիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ:

Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:

Նմանատիպ նյութեր