211652_close_icon
views-count1222 դիտում article-date 20:58 25-06-2015

Կասեցվել է «Մարգարիտա 79» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը

Հունիսի 11-ին ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «թեժ գծով» ահազանգ էր ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Դողս գյուղում գնված և «Մարգարիտա 97» ՍՊԸ-ի կողմից արտադրված պաղպաղակի պիտակի վրա արտադրության օրը գրիչով ջնջված է: Ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հրամանով` ստուգում է իրականացվել «Մարգարիտա 97» ՍՊԸ-ում, որի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ: Մասնավորապես, լաբորատոր փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ «Մարգարիտա 79» ՍՊԸ-ի կողմից արտադրված «Vanilla kornet» և «Բրիկետ» տեսակի պաղպաղակների նմուշները ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն համապատասխանում Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրության տեխնիկական կանոնակարգի պահանջներին, ինչով պայմանավորված արտադրատեսակների տվյալ խմբաքանակները ճանաչվել են վտանգավոր: Ծառայության կողմից արգելվել է «Մարգարիտա 79» ՍՊԸ-ի կողմից 10.06.2015թ. արտադրված 1000 հատ «Vanilla kornet» և 14.06.2015թ. արտադրված 1200 հատ «Բրիկետ» պաղպաղակների իրացումը և հանձրարարվել է ընկերությանը պաղպաղակների խմբաքանակները շուկայից հետ կանչել, օգտահանել՝ ֆիզիկական եղանակով (ջերմային վերամշակում) որպես հումք ու անասնակեր օգտագործելու համար կամ ոչնչացնել: Միաժամանակ, ստուգման ընթացքում արտադրության փուլում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ. չեն պահպանվել Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի պահանջները: Ծառայությունը կասեցրել է «Մարգարիտա 79» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը: Ընկերությանը հանձնարարվել է մինչև հուլիսի 13-ը վերացնել հայտնաբերված բոլոր խախտումները:

Նմանատիպ նյութեր