211652_close_icon

Քեսաբի հայ տղամարդիկ իսկական հերոսներ են. ԱԺ պատգամավոր

views-count1897 դիտում article-date 19:43 26-03-2014
ԱԺ պատգամավոր Արման Սահակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. Ես հիմա գտնվում եմ Լաթաքիայի հայկական եկեղեցում, որտեղ ապաստան են գտել Քեսաբից տեղահանված հայ ընտանիքները: Մի բան կարող եմ ասել. քեսաբի հայ տղամարդիկ իսկական հերոսներ են: Հիշեցնենք, որ մարտի 24-ի երեկոյան ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Կարապետյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Արման Սահակյանը, Թեւան Պողոսյանը եւ Էդմոն Մարուքյանը մեկնել էին Սիրիա՝ տեղում ծանոթանալու Քեսաբ քաղաքում եւ հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Վերադառնալուց հետո նրանք Ազգային ժողովին կներկայացնեն իրավիճակը: Լուսանկարը՝ Քեսաբ մեկնած Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից:

Նմանատիպ նյութեր