1615 դիտում
11:01 26-03-2014
Բնապահպանների ակցիան ոչ մի դրական էմոցիա չի առաջացնում․ Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ երիտասարդ բնապահպանները հերթական ակցիան արեցին՝ տապալելով «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում» տարօրինակ անվանում կրող համաժողովը։ Անշուշտ մեր պես աղքատ երկրում կարևոր է բնապահպանական շարժումը, քանզի, եթե այդ պայքարը չլինի, աշխարհի բոլոր երկրներից ինչ աղբ ասես կբերեն կլցնեն մեր երկիր և մեր ընդերքը անխնա կշահագործեն՝ առանց հաշվի առնելու բնակչության անվտանգության խնդիրները։
Բայց, անկեղծ ասած, երեկ երբ դիտում էի տապալված կոնֆերանսի կադրերը, արձանագրեցի, որ բնապահպանների ակցիան ոչ մի դրական էմոցիա չի առաջացնում։
Ինձ անհասկանալի էր այդ ագրեսիան, այդ հարձակողական պահվածքը, որ երիտասարդ մարդիկ են դրևորում։ Պղտոր ջրով բաժակը, որ բնապահպանը մտցնում էր նախարարի բերանն ու գոռում նրանց վրա, ինձ չէր համոզում։ Եվ ես կասկածում եմ, որ նման պահվածքով կարելի է հասնել հաջողության։ Սա այն դեպքն էր, որ անգամ ես անկյուն մղված նախարարների կողմից էի։ Անդաստիարակությունը պայքարողի պարտադիր որակ չէ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
4696 դիտում
20:08 05-09-2018
Վարդան Մինասյան. Ցանկանում եմ էմոցիա տեսնել, կրակ
Այս բաժնից
643 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին