211652_close_icon

ՕԵԿ–ի պատգամավորներն ու նախարարները կրկին հանդիպել են․ Ժողովուրդ

views-count1168 դիտում article-date 09:41 26-03-2014
«ժողովուրդ» թերթը գրում է․ «Շաբաթ օրը «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորներն ու նախարարները՝ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ «Օջախ» ռեստորանում կրկին հանդիպել են ու «մի կտոր հաց կիսել»։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս անգամ նրանց հանդիպումը ջերմ մթնոլորտում է անցել, ՕԵԿ-ականները միմյանց կենաց են խմել ու ջերմ բաժանվել միմյանցից։ Նախարարներից մեկը բաժակ բարձրացնելիս Արթուր Բաղդասարյանին հասկացրել է, որ եթե ինչ-որ բան ունի ասելու, կարող է ուղիղ իրենց ասել և ոչ թե Աժ ՕԵԿ պատգամավորների դժգոհությունը բեմադրել։ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից, ով ասաց, թե «ՕԵԿ-ականները, որտեղ էլ որ հանդիպում են միմյանց հետ չեն կռվում, բոլոր հանդիպումներն էլ անցնում են ջերմ, կոնստրուկտիվ մթնոլորտում»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր