211652_close_icon
views-count1326 դիտում article-date 09:13 26-03-2014

Գյումրիում ինքնասպանության փորձ կատարողը ոչինչ չի հիշում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. « Օրեր առաջ Գյումրիում ինքնասպանության փորձ կատարած Կարեն Խաչատրյանը դեպքից հետո արթնանալով հարազատներին ասել է, թե ինքը քաղցկեղով հիվանդ է. «Ինչու ինձ չթողեցիք մեռնեմ»: Այս մասին թերթի հետ զրույցում պատմեց Կարենի եղբայրը՝ Գուգուշ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Կարենի ինքնասպանության փորձը կապված է եղել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության հետ: Բանն այն է, որ ինքնասպանության փորձ կատարած Կարենի եղբայրը, ով առավել հայտնի է Գուգուշ անվանմամբ, մտերիմ հարաբերություններ է ունեցել սպանված Կարեն Եսայանի հետ: Մեզ հետ զրույցում Գուգուշ Խաչատրյանն ասաց, թե Կարեն Եսայանն իրեն շատ հարազատ մարդ է եղել, սակայն այն տեղեկությունները, թե իր եղբոր ինքնասպանության փորձը կապված է Կարեն Եսայանի հետ, իրականությանը չի համապատասխանում: Եվ այսպես, ինչո՞ւ է երկու երեխաների հայրը ցանկացել գնալ այդ քայլին: Մանրամասներ պատմել է եղբայրը»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր