211652_close_icon

ՀՀ քաղաքացիները շուտով կարող են առանց վիզայի մեկնել Պերու․ ՀԺ

views-count2461 դիտում article-date 08:55 26-03-2014
«Հայկական ժամանակ»֊ը գրում է. «Դիվանագիտական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները շուտով կարող են առանց վիզայի մուտք գործել Պերուի Հանրապետություն։ ՀՀ արտգործնախարարությունը կառավարության մարտի 27-ի նիստի օրակարգ է ներկայացրել Հայաստանի և Պերուի կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման նախագիծը։ Փաստաթղթի կնքման նպատակահարմարությունը նախարար Էդվարդ Նալբանդյանը պայմանավորել է ՀՀ-ի և Պերուի Հանրապետության միջև բարեկամական և համագործակցային հարաբերությունների զարգացմամբ և ամրապնդմամբ, հատկապես որ կողմերը միմյանց պետությունների տարածքում դիվանագիտական ներկայացուցչություններ չունեն»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր