211652_close_icon
views-count1788 դիտում article-date 11:03 25-03-2014

«Մոլորակի ժամ 2014». իմա՛ստը. տեսանյութ

«Մոլորակի ժամ 2014»-ը ամբողջ աշխարհում այս տարի տեղի կունենա մարտի 29-ին ժամը 20:30-ից 21:30-ը: Արդեն չորրորդ անգամ է Հայաստանը միանում է այս ակցիային: Ակցիան ամեն տարի անցկացվում է մարտ ամսվա վերջին շաբաթ օրը: «Հաճախ մարդիկ հարցնում են՝ որն է իմաստը: «Մոլորակի ժամը» կոչ է անում կատարել առաջին քայլը և անջատել լույսերը, ինչը խորհրդանշում է բնապահպանական խնդիրների լուծման պատասխանատվություն: Հիշեցնենք, որ ակցիային մարդիկ միանում են կամավոր, սակայն ցանկացած քաղաք միանալով ակցիային՝ պարտավորվում է մեկ ժամով անջատել քաղաքի արտաքին լուսավորությունը: Նախորդ տարի այս ակցիային մասնակցել է ավելի քան 5 300 քաղաք:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր