211652_close_icon
views-count1673 դիտում article-date 22:50 24-03-2014

Ո՞րն է խոճկորների անկման պատճառը. տեսանյութ

Ստեփանյանների խոճկորները սկսել են անկել մարտի 17-ից: Սկզբում մեկ-մեկ, հետո տասնյակներով են սատկել: Տերը վստահեցնում է, կենդանիներն առողջ էին, ինքն էլ մաքուր կեր էր տալիս: Սննդի անվտանգության պետական տեսչության աշխատակիցներն արդեն եղել են գյուղում, սատկած անասուններից փորձանմուշ են վերցրել: Խոզապահը հարեւան շնաբույծին է մեղադրում` ասելով, թե նա շների կերի միջոցով վարակ է տարածել: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնի պետը, սակայն, հավանական է համարում այլ վարկած: Սննդամթերքի անվտանգության կենտրոնի պետն ասաց, որ սատկած խոճկորները կաթ չեն կերել, որովհետև խոզապահը մորթել է մայր խոզը: Ինչ են կերել խոճկորները, սննդի անվտանգության աշխատակիցը չի կարողանում պարզել, փորձաքննության ուղարկված խոճկորները նեխած էին: Անկման պատճառը հնարավոր կլինի հաստատապես նշել, եթե նոր սատկած խոճկոր զննության ենթարկվի: Խոզապահը խոստացել է, որ հիվանդ խոճկոր սատկելու դեպքում արագ կտեղեկացնի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/24806]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր