Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք. Մեսսի
Երեկ կայացած [url=https://shamshyan.com/hy/article/1403240154448/]«Էլ Կլասիկոյից»[/url] հետո Լիոնել Մեսսին կարևորել է իր թիմի հաղթանակ:
«Մենք չափազանց կարևոր հաղթանակ տոնեցինք: Իմ ձեռբերումներով շատ ուրախ եմ, սակայն պետք է նշել ամբողջ թիմի աշխատանք: «Բարսելոնա»-ն ունակ է անհրաժեշտ պահին արժանի պատասպան տալ:
Առաջնության ավարտին մի քանի խաղ է մնացել, և մենք այլևս սխալվելու իրավունք չունենք: Պետք առաջ նայել և տրամադրվել առաջիկա խաղերին»,- Մեսսիի խոսքերը մեջբերում է ՈՒԵԱՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության ավարտին մնացել է 9 տուր, իսկ «Բարսելոնա»-ն առաջատարներ` «Ռեալ»-ից և «Ատլետիկո»-ից հետ է մնում մեկ միավորով: