2282 դիտում
19:43 24-03-2014
Տուբերկուլոզի բուժման արդյունավետությունն Արցախում կազմում է 85%-ից բարձր
Տուբերկուլոզը մարդկությանը հայտնի է վաղուց` հյուծախտ, պալարախտ, թոքախտ անուններով: Դեռևս 19-րդ դարում մի շարք առաջադեմ բժիշկներ հաստատեցին հիվանդության սոցիալական բնույթը: Անգամ 1882 թվականին տուբերկուլոզի հարուցիչները հայտնաբերող և հիվանդության վարակիչ բնույթը հաստատող գերմանացի գիտնական Ռոբերտ Կոխը գրում էր. «Թուլացած և վատ պայմաններում գտնվող օրգանիզմներն առավել քան պատրաստ են տուբերկուլոզով հիվանդանալու: Քանի դեռ հողագնդի վրա կան նկուղներ, որտեղ չեն թափանցում արևի ճառագայթները, հյուծախտը կգոյատևի»:
1982-ից տուբերկուլոզի հարուցչի հայտնաբերման օրը` մարտի 24-ը, նշվում է որպես տուբերկուլոզի դեմ պայքարի օր:
2012-2013 թվականներին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա հետ կապված հայտարարվել էր երկամյա ծրագիր` «Կանգնեցնենք տուբերկուլոզը, քանի ողջ եմ կոչով»:
2013 թվականին ԼՂՀ կառավարության կողմից հաստատվել էր ԼՂՀ գյուղական բնակչության մասնագիտացված բուժօգնության կազմակերպման ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել է բնակչության զանգվածային կանխարգելիչ ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն, որի որակը զգալի բարձրացել է դեռևս 2012թ.`ԼՂՀ կառավարության և ԼՂՀ առողջապահության նախարարության ջանքերով ձեռք բերված շարժական թվային ֆլյուորոգրաֆիկ սարքի շնորհիվ: Ծրագրի շրջանակներում 2013-ի ընթացքում իրականացվելէ ԼՂՀ շրջանների գյուղական բնակավայրերի բնակչության, ինչպես նաև մի շարք շրջկենտրոնների բնակչության, Ստեփանակերտի մի շարք ուսումնական հաստատությունների աշակերտների, ուսանողների և մանկավարժական կազմի ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն: Ծրագիրը շարունակվելու է նաև 2014 թվականին:
Ծրագրի իրագործումը թույլ է տալիս հայտնաբերել ոչ միայն տուբերկուլոզի դեպքերը վաղ շրջանում, այլև հայտնաբերել շնչառական օրգանների այլ հիվանդություններ` բարորակ և չարորակ ուռուցքներ, թոքաբորբեր և այլն:
Թվային ֆլյուորոգրաֆիայի ներդրման շնորհիվ 2012 թվականին հայտնաբերվել են թոքային տուբերկուլոզի դեպքեր` հիվանդության վաղ շրջանում, արդյունքում արդեն 2013-ին ունեցել ենք հիվանդության զգալի նվազում:
Մեծ ուշադրություն է դարձվում նաև բնակչության շրջանում տեղեկատվական-քարոզչական աշխատանքներին, մասնավորապես, մարտի 24-ին իրականացվելու է վիդեոսեսիա ԼՂՀ առողջապահության նախարարության բժշկական քոլեջի ուսանողների համար:
Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում նախատեսվում է նաև տեղեկատվություն զանգվածային լրատվության միջոցներով տարածման համար:
Ցանկանում ենք շեշտել, որ ԼՂՀ-ում տուբերկուլոզի առումով հետազոտումը և բուժումը իրականացվում է պետպատվերի շրջանակներում, անվճար, ԼՂՀ առողջապահության նախարարության «Հակապալարախտային դիսպանսեր» ՓԲԸ կողմից: ԼՂՀ առողջապահության նախարարության և
«Հակապալարախտային դիսպանսեր» ՓԲԸ-ն համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարության Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի, «Բժիշկներ առանց սահմանի – Ֆրանսիա» կազմակերպության երևանյան գրասենյակի հետ:
Այդ համագործակցության շնորհիվ 2013 թվականի ապրիլից ի վեր նաև ԼՂՀ-ում է ներդրվել տուբերկուլյոզի բազմադեղորայքակայուն ձևերով հիվանդների բուժման նոր ծրագիրը (կարեկցական բուժում), որն արդեն կարելի է փաստել, որ տալիս է դրական արդյունքներ:
Բուժման արդյունավետությունը ԼՂՀ-ում վերջին տասնամյակի ընթացքում կազմում է 85%-ից բարձր, ինչը ԱՀԿ չափանիշներով լավ ցուցանիշ է: Իսկ կարեկցական բուժման ծրագրի ներդրումը թույլ է տալիս վստահ լինել, որ բուժման ցուցանիշները առաջիկայում էլ ավելի գոհացուցիչ կլինեն:
Նմանատիպ նյութեր
1456 դիտում
15:39 05-02-2015
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը տուբերկուլոզի վերաբերյալ իրազեկման ակցիաներ է անցկացնում. տեսանյութ
1267 դիտում
19:57 16-02-2015
Տուբերկուլոզի բուժման նոր մեթոդներն ու մոտեցումները` համաժողովի թեմա
1423 դիտում
16:43 17-02-2015
Տուբերկուլոզի բուժման նոր մոտեցումներն արդյունավետ բուժում են ապահովում
Այս բաժնից
733 դիտում
18:36 27-12-2024
44 տոննա բժշկական պարագաներ կուղարկվեն Թուրքիա՝ Սիրիային տրամադրելու նպատակով
886 դիտում
13:57 27-12-2024
Ադրբեջանը մերժել է Ռուսաստանի և Ղազախստանի` ավիավթարի հետաքննության առաջարկը
1150 դիտում
23:44 26-12-2024
92 տարեկանում մահացել է Հնդկաստանի նախկին վարչապետ Մանմոհան Սինգհը