Տուբերկուլոզի բուժման նոր մեթոդներն ու մոտեցումները` համաժողովի թեմա
Փետրվարի 17-ին կմեկնարկի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համաժողովը` նվիրված տուբերկուլոզի հիմնախնդիրներին։
ՀՀ առողջապահության նախարարության և «Բժիշկներ առանց սահմանների» միության կողմից կազմակերպված հերթական` 4-րդ համաժողովում տարածաշրջանի ճանաչված մասնագետները և միջազգային փորձագետները կներկայացնեն տուբերկուլոզի բուժման նոր մեթոդներն ու մոտեցումները, կծանոթանան միմյանց փորձին։