«Եվրատեսիլ-2014»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը կբացի Արամ MP3-ին
«Եվրատեսիլ-2014» երգի միրջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլում մայիսի 6-ին Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ն [url=https://www.youtube.com/watch?v=ChkJpnOgIwQ]«Not Alone»[/url] երգով հանդես կգա առաջինը: Այս մասին նշված է «Եվրատեսիլ-2014»-ի պաշտոնական էջում, որտեղ հրապարակվել է մրցույթի առաջին կիսաեզրափակիչի մասնակիցների ելույթների հերթականության ցուցակը:
Հայաստանից հետո ելույթ կունենան Լատվիան, Էստոնիան, Շվեդիան, Իսլանդիան, Ալբանիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելգիան, Մոլդովան, Սան Մարինոն, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Մոնտենեգրոն, և ամենավերջում՝ Հունգարիան:
Կիսաեզրափակիչի փուլերը կկայանան մայիսի 6-ին և 8-ին, իսկ մայիսի 10-ին տեղի կունենա եզրափակիչ փուլը:
Արամ MP3-ի «Not Alone» երգը YouTube-ում մինչ օրս դիտվել է 1,242,219 անգամ: