211652_close_icon
views-count1512 դիտում article-date 21:46 23-03-2014

«Փարաջանով, գեղեցիկի սիրահարը» ֆիլմի հաղթարշավը. տեսանյութ

«Փարաջանով, գեղեցիկի սիրահարը» ֆիլմն է: Համաշխարհային պրեմիերան կայացել է չեխական Կարլովի-Վարիի 48-րդ կինոփառատոնին: Երևանում այն մեկ անգամ ցուցադրվել է «Ոսկե Ծիրան»-ի փակմանը, իսկ ով չի հասցրել դիտել, ֆիլմն արդեն վարձույթում է: Այն բացառիկ հնարավորություն է նորովի ճանաչել Փարաջանովին: Ավելի ստույգ՝ երիտասարդ սերնդին ծանոթացնել հանճարեղ կինոռեժիսորի հետ: Փարաջանովի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարն ուկրաինացիներինն է, ռեժիսորի ուկրաինական «Մեր նախնիների ստվերները» ֆիլմի նկարահանումների տեսարանով էլ սկսվում է ֆիլմը: Ավետիքյանին առաջարկեցին լինել ֆիլմի համառեժիսորը ու մարմնավորել Փարաջանովին: Սցենարը քննարկեցին, եկան ընդհանուր հայտարարի ու անցան գործի: Ֆինանսավորման հիմնական մասը իր վրա վերցրեց ուկրաինական կողմը, մնացածն էլ Ֆրանսիան, Վրաստանը և Հայաստանը տրամադրեցին: Ավետիքյանն իր համարձակ գաղափարներով ու նորարություն մտցնելու փորձերով հիեցնում է Փարաջանովին ու նրա սերնդակիցներին: Նրանցից Փելեշյանն է դիտել ֆիլմը ու կրկին դիտելու ցանկություն է հայտնել: Ռեժիսորի համար դրանից բարձր գնահատական չկա: Նույնիսկ բազմաթիվ միջազգային ու պետական մրցանակի հետ չի համեմատի: Վրացիները հայերի հետ միշտ են վիճել` Փարաջանովը հայ, թե վրացի ռեժիսոր է: Դեսպանը դիվանագիտական պատասխան է տվել՝ Փարաջանովը հանճար է, իսկ հանճարները ազգություն չունեն: Դիվանագիտական էր նաև Ֆրանսիայի դեսպանի կարծիքը Փարաջանովի մասին: Ֆիլմը նախապես չէր տեսել, ռեժիսորի մասին էլ իմացել էր միայն Հայաստանում դեսպան նշանակվելուց հետո ու սիրահարվել էր Փարաջանովի արվեստին: «Փարաջանով, գեղեցիկի սիրահարը» իր հաղթարշավը չի ավարտել: Միջազգային փառատոնները սպասում են այս ֆիլմին: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/24744]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր