1584 դիտում
17:49 23-03-2014
Հակաբիոտիկ` դեղ կյանքի դե՞մ. տեսանյութ
21-րդ դարը հաճախ անվանում են հակաբիոտիկային դար: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով` Արևմուտքում հակաբիոտիկների կիրառությունը դուրս է եկել վերահսկողությունից: Հարցումները պարզել են, որ Միացյալ Նահանգների բնակիչների 36 տոկոսը համոզված է, թե հակաբիոտիկներով կարելի է բուժել մրսածությունը: Հակաբիոտիկների օգնությանը հաճախ են դիմում նաև մեր հայրենակիցները:
Դեղատանը առանց դեղատոմս հարցնելու տալիս են ցանկալի հակաբիոտիկը: Իսկ տարակուսանքին, թե ինչու դրա համար դեղատոմս չեն պահանջում, ներողամտորեն արձագանքում են, որ հիմնականում դեղատոմսով են վաճառում
Մանկաբույժ Սերգեյ Սարգսյանի խոսքով` հակաբիոտիկները բժշկագիտության կարևոր հայտնագործություն են: Մինչև դրանց ստեղծումը մարդիկ պարզապես մահանում էին մանրէածին վարակներից: Այսօր, սակայն հակաբիոտիկները կիրառվում են ոչ ըստ նշանակության, որի հետևանքով օրգանիզմը դեղակայուն է դառնում տարբեր վարակների նկատմամբ:
Շնչառական վարակների 95 տոկոսն առաջանում է վիրուսների, ոչ թե մանրէների ազդեցությամբ, հետևաբար մանրէները սպանելու համար ստեղծված հակաբիոտիկներն այդ վարակների դեմ անզոր են: Բայց կան հիվանդություններ, որոնք բուժվում են հենց հակաբիոտիկների միջոցով:
Հակաբիոտիկները վնասակար մանրէների հետ կարող են սպանել նաև օգտակար մանրէները և մեծ վնաս հասցնել օրգանիզմի միկրոֆլորային: Դրանք կարող են նաև ալերգիաների առաջացման պատճառ դառնալ: Դրանց չարաշահումը պահանջարկ է ստեղծում նոր` ավելի մեծ չափաբաժին պարունակող հակաբիոտիկների նկատմամբ:
Հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը սպառնալիք է դարձել մարդկության համար: Մասնագետները զգուշացնում են` եթե այսօր չսահմանափակենք հակաբիոտիկների օգտագործումը վաղը մեր սերունդներն անզոր կլինեն մանրէական վարակների դեմ պայքարում:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/24726]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
841 դիտում
14:11 26-11-2024
Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպшռնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան