Ճապոնիայում ծաղկել է սակուրան. ֆոտոշարք
Ժամանակն է թողնել ամեն ինչ և մեկնել Ճապոնիա` հիանալու ծաղկած սակուրայի գեղեցկությամբ, իսկ եթե չունեք նման հնարավորություն, ապա` վայելեք գեղեցիկը, դիտելով ստորև բերված ֆոտոշարքը:
Այս տարի Ճապոնիայի խորհրդանիշ սակուրան ջերմ ձմեռվա շնորհիվ ծաղիկներով է պատվել սովորականից 4 օր շուտ:
Ճապոնիայում սակուրայի ծաղիկը համարվում է ոչ պաշտոնական ազգային զինանշան: Սակուրան ամբողջովին ծաղկում է ապրիլի կեսին: Այդ ժամանակ երկրի բնակչությունը զանգվածային զբոսախնջույքներ է կազմակերպում սակուրայի այգիներում:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: