211652_close_icon
views-count5806 դիտում article-date 17:12 09-10-2014

Գոռավանի գյուղացիներն անակնկալի են եկել. մի քանի ծիրանենիներ ծաղկել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել Արարատի մարզի Գոռավան գյուղում: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ երեկվանից անակնկալի են եկել, երբ նկատել են դաշտում ծաղկած մի քանի ծիրանենիներ: Վերջին անգամ նման երևույթի նրանք ականատես են եղել 15 տարի առաջ: Իսկ թե որն է տարվա այս եղանակին ծիրանենիների ծաղկելու պատճառը, չգիտեն: Գյուղացիներն ասում էին նաև, որ ծաղկած ծիրանենիների վրա գրոհում են արդեն մեղուները: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր