Բունդեսլիգա. «Բավարիա»-ն իր 18-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց. տեսանյութ
Բունդեսլիգայի առաջատար «Բավարիա»-ն 26-րդ տուրում հյուրընկալվեց «Մայնց»-ին: «Քոֆեյս Արենա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց մյունխենյան ակումբի նվազագույն հաշվով հաղթանակով: Հարկ է նշել, որ «Մայնց»-ը բավականին երկար ժամանակ լուրջ դիմադրություն էր ցույց տալիս ահեղազոր մրցակցին, սակայն «Բավարիա»-ն իր ուզածին հասավ: Խաղավարտից 8 րոպե առաջ Շվայնշտայգերը առաջ մղեց իր թիմին, իսկ 5 րոպե անց Մարիո Գյոտցեն ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը:
«Մայնց» - «Բավարիա»`0:2
Գոլեր` Շվայնշտայգեր 82', Գյոտցե 87'