9123 դիտում
19:52 22-03-2014
Փորձ-սպանություն՝ «Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալի նկատմամբ
Այսօր՝ մարտի 22-ին, [b]SHAMHSYAN.com[/b]-ին է դիմել Կարինե Հակոբյանը, ով պատմեց, որ սույն թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մահափորձ են կատարել իր ամուսնու՝ նույն ՔԿ հիմնարկի դատապարտյալ Արտակ Մարատի Հակոբյանի նկատմամբ և այդ դեպքի կապակցությամբ զեկուցել են Շիրակի մարզի դատախազություն, պատմել իրենց ձեռնտու տարբերակով և ի օգուտ իրենց Շիրակի մարզի դատախազությանը սուտ ներկայացրել են, թե իբրև անփութության պատճառով կրակոց է տեղի ունեցել բնակելի տարածքում.
«Ամուսնուս վիրահատության տեղափոխելիս դատապարտյալների տեսակցության դռան մոտ՝ անցագրային կետի մոտ, իբրև պատահական կրակոց է տեղի ունեցել «Մակարով» տեսակի ատրճանակից և տվյալ հանցագործության դեպքի առիթով զենքի հետ անփույթ վարվելու համար տույժի են ենթարկել «Արթիկ» ՔԿՀ-ի պահպանության բաժնի աշխատակից, Արդարադատության ավագ լեյտենանտ Արթուր Մարուքյանին: Այս ամենը չի համապատասխանում իրականությանը:
Այժմ ներկայացնում եմ հանցագործության ողջ իրականությունը: Այսպես, սույն թվականի փետրվարի 23-ին ամուսնուս ծայրահեղ ծանր վիճակում ցանկանում եմ տեղափոխել Երևան՝ անհապաղ վիրահատության: Բնակելի գոտու տարածքում օրվա հերթափոխի պետ Սմբատ Աթանեսյանը ապօրինի կերպով, հայտնի չէ, թե որտեղից է ստացել կամ վերցրել այդ «Մակարով» տիպի ատրճանակը, բնակելի գոտում հանձնել է «Արթիկ» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի պետ Վահագն Երանոսյանին և նույն ՔԿ հիմնարկի պահպանության բաժնի պետի օգնական Արթուր Մարուքյանին:
Նշեմ նաև, որ տեսչական աշխատակիցներից մարդիկ են ներկա գտնվել և կտան ճիշտ և համապատասխան ցուցմունքներ: Բնակելի գոտում, որտեղ խստիվ արգելվում է զենք-զինամթերք ներս մտցնել, այդ մարդասպանները փորձում էին զենքը, և ամուսնուս իջեցնելով տեսակցության համար նախատեսված սենյակների տարածք, որտեղ մի քիչ այն կողմ անցագրային կետ է, անցագրայնի դռներից այն կողմ էլ ներկա են գտնվել նույն ՔԿ հիմնարկի պետի տեղակալ Աղասի Խաչատչրյանը, ով մեկ տարուց ավելի է, անձնական թշնամություն ունի ամուսնուս նատմամբ, ինչպես նաև Աղասի Խաչատրյանի թունավորելու սպառնալիքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել: Ներկա են գտնվել նաև նույն ՔԿ հիմնարկի սոցիալ հոգեբանական աշխատակից Կնյազ Ղազարյանը, մեքենայի վարորդ Աշոտ Աշոտյանը, և մի քանի այլ աշխատակիցներ: Արթուր Մարուքյանը, զենքը պահելով ամուսնուս վրա, սկսել է փորձարկումներ կատարել և զենքը փոխանցել է Վահագն Երանոսյանին՝ ասելով, որ «Զենքը բեր մարտական վիճակի», որտեղ խստիվ արգելվում է զենքը բերել մարտական վիճակի: Վահագն Երանոսյանը զենքը մարտական վիճակի բերելով՝ «Մակարով» տեսակի ատրճանակի վրայից հանում է փամփշտակալը և կրակ է բաց թողնում ամուսնուս ուղղությամբ: Ամուսիս, վտանգը զգալով, միանգամից քաշվում է կողքի, և այդ կրակած փամփուշտը դիպում է ամուսնուս կանգնած նախկին տեղին: Վահագն Երանոսյանը, ում ձեռքով որ կրակում է ատրճանակը, վախից զենքը փոխանցում է Արթուր Մարուքյանին՝ ասելով հետևյալը. «Արթուր, քո շառը վերցրա»:
Այս հանցախումբը դիտավորյալ ցանկանում էր ամուսնուս սպանել: Այժմ վախից ասում է, թե պատահական եղավ: Համոզված եմ, որ ամուսնուս կսպանեին: Այժմ ամուսնուս ասում են, թե «դու ծանր վիրահատություն ես տարել, այդ իսկ պատճառով քո տեղը բացատրություն է գրել «Արթիկ» ՔԿ հիմնարկի օպերատիվ բաժի պետ Ժորժիկ Վարագյանը:
Դատապարտյալի կինը՝ Կարինե Հակոբյանը, դիմում է երկրի պետական մեղադրողին՝ Գևորգ Կոստանյանին.
Հարգելի պարոն Կոստանյան, խնդրում եմ Ձեզ այդ հանցագործության դեպքի առիթով հարուցել քրեական գործ: Սա պատվիրված սպանություն էր, ուղղակի չկարողացան իրականացնել իմ ամուսնու զգոն լինելու պատճառով: Ինչպես նաև այս դեպքի առիթով ամուսինս ՔԿՀ-ից դիմում-բողոքներ է գրում: Պատռում են և սպառնալով ասում են, թե «հանձույքդ կթույնենք, եթե մեր վերադասներին այս դեպքի առիթով բողոք գնա»:
Այս հանցագործության փաստի առիթով դիմումներ եմ ուղարկել ՀՀ նախագահին, ՀՀ ԱԱԾ Գորիկ Հակոբյանին և մի շարք գերատեսչությունների ղեկավարներին, ինչպես նաև բազմաթիվ հրապարակումներ կլինեն տարբեր լրատվամիջոցներում: Խնդրում եմ Ձեզ տվյալ գործի կապակցությամբ հարուցել քրեական գործ:
Ամուսինս՝ Արտակ Հակոբյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն է: Դատապարտվել է 4 տռարի և 8 ամիս ազատազրկման՝ խուլիգանության համար և 4 տարի բարձրաձայնում է, որ ցանկանում են իրեն սպանել: Սա պատահականություն չէր, այլ՝ միտումնավոր պատվիրված սպանություն, որը չհաջողվեց քիլեր, անփորձ դիպուկահար, օրինախախտ պաշտոնյաներին:
Պարոն Կոստանյան, խնդրում եմ Ձեզ այս դեպքի առիթով հարուցել քրեական գործ, հակառակ դեպքում ամուսինս կգնա ինքնախեղման և կհայտարարի հացադուլ, ինչպես նաև խնդրում եմ Ձեզ կանխել «Արթիկ» ՔԿՀ-ի կողմից նրա նկատմամբ ճնշում գործադրելը: Ամուսնուս բան պատահելու դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրելու է ՔԿ վարչությունը և «Արթիկ» ՔԿՀ-ն: Սա պատվիրված սպանություն էր»:
Դատապարտյալի կին՝ Կարինե Հակոբյան:
Նմանատիպ նյութեր
2511 դիտում
15:14 03-10-2014
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալի կինը դիմում է ՀՀ նախագահին ու ՀՀ գլխավոր դատախազին
Այս բաժնից
1492 դիտում
20:15 21-11-2024
Արարատի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի
826 դիտում
19:49 21-11-2024
Ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը հաղթեց Ղազախստանի մասնակցին