5349 դիտում
15:42 22-03-2014
ԱՄՆ-ում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով կարևոր վկաներից մեկը, ում ժամանակին սպառնացել են, որ վերադառնա Հայաստան
Մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով վկա՝ Հ1-ի նախկին թղթակից Նաիրի Հունանյանի ընկերը՝ Տիգրան Նազարյանը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը, ով այն տարիներին «Օրրան» թերթում հրապարակումներ է ունեցել Հոկտեմբերի 27-ի թեմայով:
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Տիգրան Նազարյանը մահացել է ԱՄՆ-ում: «Ասվում է, որ նա մահացել է հիվանդության պատճառով: Բայց հոկտեմբերի 27-ին առնչվող առանցքային վկաները մահանում են, իսկ թե ինչու՞, չեմ կարող ասել»,- ասաց նա:
Հարցին, թե Տիգրան Նազարյանն ու՞մ կարող էր խանգարել, հատկապես այն դեպքում, երբ հոկտեմբերի 27-ը նախկին հնչեղությունը չունի, ասաց. «Տիգրան Նազարյանը՝ որպես թղթակից, գործուղվել էր Միացյալ Նահանգներ հոկտեմբերի 27-ից հետո, որից հետո նրան թղթակցության պատվերներ չեն տվել եւ ասել են, որ աշխատանքից ազատված է: Ինչպես նաեւ ասել են, որ վերադառնա Հայաստան: Սա Տիգրան Նազարյանի խոսքերն են: Անգամ անուններ էր նշում, թե ովքեր են սպառնացել իրեն, որ վերադառնա Հայաստան»:
Նմանատիպ նյութեր
1905 դիտում
14:54 22-01-2016
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով դատական նիստը հետաձգվեց. վկաներից մի քանիսը վատառողջ էին
3499 դիտում
12:17 03-09-2014
Զգուշացեք Եհովայի վկաներից. Մերժվում է ազգային հիմնը և դրոշը. տեսանյութ
5286 դիտում
16:23 21-06-2016
«Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանությունը վկաներից ոմանց ֆիլմ է հիշեցրել, ոմանց էլ` հրավառություն
Այս բաժնից
487 դիտում
18:02 17-01-2025
ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին
1189 դիտում
17:43 17-01-2025
Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
2014 դիտում
17:20 17-01-2025
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում