Նյու Յորքում անչափահասը կրակ է բացել ավտոբուսում
Նյու Յորքի Բրուկլին թաղամասում 14֊ամյա տղան կրակ է բացել քաղաքային ավտոբուսում, որի հետևանքով 1 ուղևոր է սպանվել, հայտնում է Foxnews֊ը։
Դեռահասը կալանքի տակ է․ դեռ որևէ մեղադրանք չի առաջադրվել։
Ըստ ոստիկանության տվյալների, սպանվածը 39֊ամյա Անխել Ռոխասն է, ով մահացել է գլխի հրազենային վնասվածքից։
Ավտոբուսում կրակոցները հնչել են մի խումբ դեռահասների հրմշտոցներից հետո։
Նշենք, որ անցյալ շաբաթ Նյու Յորքում նմանատիպ դեպք է գրանցվել, որի արդյունքում 4 անչափահաս էր վիրավորվել։