211652_close_icon

Հայաստանում կրթությունը դեռ խորհրդային նավթալինի մեջ է․ Առավոտ

views-count1449 դիտում article-date 09:02 22-03-2014
«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «Կան ոլորտներ, որոնք այս 23 տարում փոխվել են շատ արագ։ Օրինակ՝ առևտուրը։ Սկզբում՝ սեղանիկներ, հետո կրպակներ, այնուհետև փոքր խանութներ, իսկ հիմա՝ սուպերմարկետներ և հիպերմարկետներ։ Սուպերմարկետներն ակնհայտորեն շատ են, դրանք պիտի լինեն այդպիսի քանակությամբ մայրաքաղաքի կենտրոնում։ Դրանց տերերը, որպես կանոն, օլիգարխիայի ներկայացուցիչներ են։ Բայց ասել, որ սուպերմարկետը ինքնին բացասական երևույթ է, սխալ կլինի, մաքուր, լուսավոր սրահներ, ամռանը՝ զով, ձմռանը՝ տաք, ժպտացող անձնակազմ. տեսախցիկներ, ՀԴՄ կտրոններ։ Ինձ թվում է. հարմար է։ Կամ, օրինակ, լրատվամիջոցները։ 20 տարվա ընթացքում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել։ Դարձյալ՝ ոչ միշտ դեպի լավը։ Բայց տեղեկատվություն հաղորդելու ինտենսիվությամբ, իհարկե, շատ ավելի «հագեցած» են։ Պատասխանատվության աստիճանն, այո, զգալիորեն ընկել է. սոցիալական ցանցերն էլ սկսեցին մրցել զուտ լրագրության հետ։ Սակայն այստեղ էլ փնթփնթալու կարիք չկա՝ ինտենսիվ զարգացող ոլորտ է, որը բազմաթիվ փորձերից ու սխալներից հետո կստեղծի նոր որակ։ Իսկ ահա կրթությունը, ով ինչ ուզում է՝ ասի, դեռ խորհրդային նավթալինի մեջ է»: Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր