4187 դիտում
11:05 05-06-2018
Կրթությունը պահպանողական ոլորտ է. «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Կրթական ոլորտը Հայաստանում անմխիթար վիճակում է. դպրոցները կուսակցականացված էին, տնօրեններն ու ուսուցիչները տարիներ շարունակ ընդգրկված էին ընտրությունները կեղծելու գործընթացի մեջ, բոլոր առարկաների դասավանդումը ժամանակակից պահանջներից հետ է մնացել առնվազն 40 տարով: Պետք են գործուն քայլեր, որոնք, ինչպես մեր հասարակական կյանքի մնացած ոլորտները, այդպես էլ այս մեկը դուրս կբերեն ճահճային վիճակից:
Բայց եթե այլ բնագավառներում՝ կոռուպցիայի, ստվերի և պաշտոնյաների անպատժելիության դեմ պայքարի և այլ ոլորտներում, հնարավոր է արագ և շոշափելի արդյունքների հասնել, ապա կրթության ոլորտում, իմ կարծիքով, պետք է զգուշավոր և շրջահայաց մոտեցում:
Եվ այստեղ դարձյալ ուզում եմ անդրադառնալ պատմական փորձին՝ հասկանալով, իհարկե, որ բոլոր համեմատությունները պայմանական են: 1917 թվականին ռուս բոլշևիկները գալով իշխանության՝ ստեղծեցին «արտակարգ հանձնաժողով» («չեկա»), որը պետք է իրականացներ կտրուկ քայլեր՝ իրենց քաղաքականությունը, որը նրանք կոչում էին «պրոլետարիատի դիկտատուրա», իրականացնելու համար: «Չեկա»-ի ղեկավար նշանակվեց Ֆելիքս Ձերժինսկին՝ մոլեռանդ, անողոք հեղափոխական, որն աջուձախ պայքարում էր հակահեղափոխականների, սաբոտաժ անողների, հարուստների, ցարական ռեժիմի մնացորդների դեմ:
Բայց բոլշևիկները հասկանում էին, որ միայն «պրոլետարիատի դիկտատուրայով», միայն «չեկա»-ով նոր երկիր չես կառուցի, և լուսավորության նախարար էր նշանակվել Անատոլի Լունաչարսկին՝ գրող, թարգմանիչ, արվեստաբան, որն իր արմատներով սերտորեն կապված էր նախորդ՝ ցարական մտավորականության հետ: Նա, իհարկե, նույնպես բոլշևիկ էր և հեղափոխական, բայց միշտ մի փոքր «առանձնացված էր» Լենինի և Տրոցկու թիմից: Լունաչարսկու վրա դրված էր երկու կարևորագույն խնդիր՝ նոր երկրի կառուցմանը հնարավորինս մասնակից դարձնել հին՝ ցարական վերնախավին և ձևավորել նոր վերնախավ և նոր մշակույթ՝ այդ բառի լայն իմաստով: Այդ խնդիրը նա հաջողությամբ կատարում էր մինչև 1930 թվականը՝ մինչև որ Ստալինը նրան պաշտոնանկ արեց:
Այս ոլորտը, ինչպես տեսնում եք, ավելի պահպանողական է՝ մերժել այն, ինչ կա՝ միայն այն պատճառով, որ դա ստեղծվել է «նախորդ ռեժիմի» ժամանակ, նսեմացնել այդ «ռեժիմի» ժամանակ աշխատած ուսուցիչներին և դասախոսներին, պարզապես խելամիտ չէ: «Նոր տիպի» ուսուցիչներ և դասախոսներ պատրաստելու համար տասնամյակներ են հարկավոր: Իսկ այս պահին եթե ներկայիս ուսուցիչները գնան, ես, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ո՞վ կհամաձայնի դպրոցում ուսուցիչ աշխատել 80-120 հազար դրամի դիմաց:
Մի դիտարկում ևս. եթե մարդը հեղափոխության ժամանակ ճանապարհներ չի փակել և մեքենաների դիմաց չի պառկել, դա դեռ չի նշանակում, որ նա դեմ է Նոր Հայաստանին»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի ասյօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
829 դիտում
15:10 19-10-2015
Կրթությունը ոչ թե ծախսային, այլ ներդրումների ոլորտ է. Արմեն Աշոտյան
1279 դիտում
11:40 09-06-2023
Իսկ մենք ո՞վ ենք․ կարծում եմ, կգա քրիստոնյա-պահպանողական նախագծերի ժամանակը․ «Առավոտ»
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան