211652_close_icon
views-count5388 դիտում article-date 16:00 21-03-2014

Երեկ ԼՂՀ մարտական դիրքերում զոհված Արմանն այսօր կդառնար 19 տարեկան

Երեկ մարտական դիրքերում հրազենային կրակոցից մահացած Արման Ղուկասյանն այսօր կդառնար 19 տարեկան, այնինչ այսօր նրա հոգեհանգիստն է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեղ գյուղի գյուղապետ Սաղաթել Գալստյանը: Գյուղապետի խոսքով՝ Արմանը կարճատեւ արձակուրդի իրավունք էր ստացել եւ մահվանից առաջ զանգ էր տվել տուն ու ասել, որ ծննդյան օրը տանը կլինի, սակայն այսօր Արմանի դին Երեւանից կտանեն գյուղ, իսկ վաղը տեղի կունենա հուղարկավորությունը: Խոսելով կրակոցի պատճառների մասին՝ նշեց, որ խոսակցություններ կան, թե դիրքերի զինվորներին թվացել է, թե հակառակորդն է սահմանը անցել եւ ներսի կրակոցների արդյունքում է Արմանը վիրավորվել: «Բայց դրանք դեռ խոսակցություններ են: Ճշմարտությունը դեռ հայտնի չէ: Վաղն էլ կարող է ուրիշ բան ասեն»,- ավելացրեց գյուղապետը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԼՂՀ ՊՆ մարտական դիրքերում մարտական հերթապահություն կատարելու ժամանակ ստացած կրակոցից մահացած 19-ամյա Արման Ղուկասյանը ընտանիքի միակ տղան էր եւ, որ իրենից փոքր երկու քույր ունի: Աշնանը պետք է զորացրվեր եւ ընտանիքի անդամները անհամբեր սպասում էին նրա վերադարձին:Բացի այդ, ընտանիքը ապրում է սոցիալապես շատ ծանր պայմաններում: [b]SHAMSHYAN.com[/b]-ը էլ ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԼՂՀ ՊՆ մարտական դիրքերում մարտական հերթապահություն կատարելու ժամանակ ստացած կրակոցից մահացել է 19-ամյա Արման Ղուկասյանը: Վիրավորվել է նաեւ նույն զորամասի կապիտանը՝ 26-ամյա Վարդգես Զաքարյանը, ով Թալինի Սուսեր գյուղի գյուղապետի միակ որդին է:

Նմանատիպ նյութեր