211652_close_icon
views-count29638 դիտում article-date 19:38 28-11-2016

Ապրիլի 4-ին Թալիշում զոհված Հենրիկ Ղահրամանյանը այսօր կդառնար 20 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թալիշում իր պարտադիր զինծառայությունն անցկացնող Հենրիկ Ղահրամանյանը իր ծննդյան 19-րդ տարեդարձը՝ 2015-ի նոյեմբերի 28-ը, դիմավորել էր հայրական տանը՝ Մասիս քաղաքում, քանզի այդ օրերին էր նաև իր քրոջ պսակադրության արարողությունն ու նա գտնվում էր արձակուրդում: Ծնողները խոստացել էին, որ 2016-ի նոյեմբերի 28-ն էլ կդարձնեն այնպիսին, որ նա իր ծննդյան տոնը տանն անցկացնի, ավաղ, դա չեղավ այդպես, քանզի առաջ ընկավ ապրիլի 4-ը և թշնամու դավադիր գնդակը նրան խլեց մեզանից: Ինչպես [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում նշեցին նրա ծնողները՝ Հենրիկը մասնակցել է նաև ապրիլի 1-ի թեժ մարտերին և կարողացել է այդ մի քանի օրերի փորձանքներից ողջ և առողջ դուրս պրծնել, սակայն, ապրիլի 4-ին, մասնակցել է մարտական առաջադրանքի կատարման և ընկերների կյանքը փրկելով՝ զոհվել թշնամու գնդակից: Նոյեմբերի 28-ին Ղահրամանյանների ընտանիքին այցելեց նաև «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ Յուրի Միքայելյանի գլխավորած ՂՊՎ պատվիրակությունը: Հերոսացած հայորդու ընտանիքի անդամներն ու ընկերները, ՂՊՎ պատվիրակության հետ, Ղահրամանյանների բնակարանից ուղևորվեցին գերեզմանատուն և նրա գերեզմանի առջև իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հերոսի հիշատակին, այնուհետև ՂՊՎ նախագահ Յուրի Միքայելյանը Հենրիկ Ղահրամանյանի հայրիկին՝ պարոն Ռուդոլֆին, փոխանցեց ՂՊՎ սահմանած և Հենրիկ Ղահրամանյանին հետմահու շնորհված «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալը: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր