Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի Միջազգային օդանավակայանը ռմբակոծման է ենթարկվել։
Ինչպես հայտնել է Տրիպոլիի օդանավակայանի վարչության ներկայացուցիչը, թռիչքուղում անհայտ գրոհայինների կողմից 2 ռումբ է պայթեցվել։
Հասցված վնասի չափի մասին տվյալներ չեն հաղորդվում, սակայն ըստ պաշտոնյայի խոսքերի, հարձակման պատճառով մոտակա թռիչքները հետաձգվել են։