Լիբիական ապստամբ ազգային բանակը՝ մարշալ Հալիֆ Հաֆթարի գլխավորությամբ, հայտարարեց Տրիպոլիի միջազգային օդանավակայանը ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ վերցնելու մասին:
«Լիբիայի բնակիչների համար աննախադեպ պատմական իրադարձություն է. ԼԱԲ-ը այս պահին վերահսկողություն է հաստատել Տրիպոլիի միջազգային օդանավակայանի նկատմամբ», նշված է հրամանատարության հայտարարության մեջ:
Նշվում է, որ Հաֆթարի բանակը մտադիր է օդանավակայանն օգտագործել որպես հենարան՝ Տրիպոլիի մնացած հատվածների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար:
Հիշեցնենք, որ Հաֆթարը երեկ հայտարարել էր Տրիպոլիի օդանավակայանը գրավելու մասին, ինչից հետո ազգային համաձայնության կառավարությունը հայտնեց օդանավակայանը նորից ետ գրավելու մասին: