211652_close_icon

Գազի բարձր սակագնի պատճառով տեղական ջերմատները շարունակում են փակվել․ Ժողովուրդ

views-count1285 դիտում article-date 08:59 21-03-2014
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստան ներկրվող լոլիկի, վարունգի, ինչպես նաև գազի բարձր սակագնի պատճառով տեղական ջերմատները շարունակում են փակվել։ Ջերմատնային ասոցիացիայի տնօրեն Պողոս Գևորգյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ սպառած գազի պարտքը չմուծելու պատճառով մոտ օրերս «ՏԷՑ»-ի հարևանությամբ գտնվող ջերմատներից մեկի գործունեությունն էլ է դադարեցվել։ Փոխարենը շարունակում են «ծաղկել» նորաբաց ջերմոցային տնտեսությունները, որոնք ավելի խոշոր են և մեծածավալ արտադրանք են տալիս ու հեշտությամբ գազի գինը վճարում։ Իսկ թե ովքեր են խոշոր ջերմատերերը, դժվար չէ պատկերացնել։ Ըստ Գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության՝ Հայաստանից՝ նախորդ տարվա 3.312.64 տոննա պտուղ-բանջարեղենի դիմաց այս տարի 11. 406.03 տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել Վրաստան, Ռուսաստան, Իրաք, Արաբական Միացյալ Էմիրություններ և Ուկրաինա։ Բացի այդ, շեշտակի հարստություն են դիզում նաև բանջարեղենի և մրգի ներկրմամբ զբաղվողները, իսկ գյուղացին աղքատանում է ու աղքատանում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր