1733 դիտում
08:52 21-03-2014
Պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն ԱԺ-ում լուռ է, իսկ դպրոցում՝ փրկիչ. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. « Երեկ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը վերածվել էր համադպրոցական ժողովարանի, դահլիճում էին հավաքվել Հայաստանի տարբեր մարզերի 84 դպրոցների շուրջ 250 ներկայացուցիչներ՝ տնօրեն ու դասղեկ, նաև ծնողկոմիտե: Նպատակն էր՝ միահամուռ ջանքերով լուծում տալ դպրոցական հիմնախնդիրներին։ Համաժողովը կազմակերպել էր ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը։ Հավաքի առանցքը, ինչպես ԱԺ պատգամավորն ու միության նախագահը ներկայացրեց, դպրոց-ծնող-դասղեկ կապի ստեղծումն է։
…Իսկ արդյո՞ք մեր դպրոցներում ուրիշ՝ ավելի հրատապ հիմնախնդիրներ չկան. արդեն երկու տասնամյակ է՝ լսում ենք օր օրի ընկնող կրթական մակարդակի, դասագրքերի ոչ հասկանալի ու նույնքան էլ ոչ արդյունավետ լինելու մասին, ավագ դպրոցի հիմնախնդիրների, ծրագրերի մաշվածության, կոռուպցիայի ու աչքակապության։ Սրանք առաջնային հիմնախնդիրներ չե՞ն, թե՞ դրանք արդեն համարում են լուծված։ Փորձեցինք այդ առումով պարզաբանումներ ստանալ տիկին Մուրադյանից։ «Հայալեզու դասագրքերի ստեղծումը մեր բարեփոխումների հաջողված ուղղություններից է, բայց, որ այդ ոլորտում ունենք խնդիրներ, դա էլ է փաստ։ Բայց դա մի ծրագիր է, որի վերջնական արդյունքին մենք չենք կարող հանգել, քանի որ ընթացքի մեջ է։ Մենք ունենք դասագրքեր, որոնք իրոք խնդիրներ ունեն, բայց ունենք նաև շատ լավ դասագրքեր, օրինակ, հասարակագիտություն առարկան, որը ոչ սովետական գաղափարախոսության վրա է ստեղծվել։ Մենք լավ դասագրքեր ունենք ռուսաց լեզվից, լավ դասագրքեր ունենք հայ գրականությունից։ Իհարկե, կան թերություններ, և սա հենց այն կառույցն է, որ համակարգի և թերությունները ներկայացնի նախարարություն»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
808 դիտում
22:24 25-11-2024
Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում հնագիտական աշխատանքներ են սկսվել
1474 դիտում
22:12 25-11-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
736 դիտում
21:55 25-11-2024
Քաղաքապետարանը փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտեց Ալեք Մանուկյանում