Սպասվում է փոփոխական եղանակ
Հանրապետության տարածքում մարտի 21-ի գիշերը առավելապես հյուսիսային շրջաններում, 22-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Մարտի 23-25-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան 2-7մ/վրկ արագությամբ, օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի գիշերը նույնքան կնվազի:
[img]/ups/images/0702598001395342175301452.jpg[/img]
Երևանում մարտի 21-ի գիշերը էական տեղումներ չեն սպասվում: Մարտի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0024481001395342175284631.jpg[/img]
Երևանի մարտի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 19.60C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -8.00C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 7.40C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության