211652_close_icon

Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի պետական համալսարանի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ

views-count1750 դիտում article-date 20:04 20-03-2014
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին հանդիպում է ունեցել Արցախի պետական համալսարանի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Նախագահը ներկայացրել է 2013թ. տարբեր ոլորտներում մեր հանրապետության ձեռքբերումներն ու խնդիրները, 2014թ. նախատեսվող ծրագրերը, անդրադարձել երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող թեմաներին: Այնուհետեւ Բակո Սահակյանը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին: Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախի պետական համալսարանի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ պարբերական հանդիպումները՝ նշելով, որ մայր բուհը մեր հանրապետության գիտակրթական ամենախոշոր հաստատությունն է եւ հանդիսանում է պետության կադրային ներուժի, մտավորականության ու մասնագետների պատրաստման առանցքային օղակներից մեկը:

Նմանատիպ նյութեր