1232 դիտում
17:46 20-03-2014
Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի պետական համալսարանի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին հանդիպում է ունեցել Արցախի պետական համալսարանի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Նախագահը ներկայացրել է 2013թ. տարբեր ոլորտներում մեր հանրապետության ձեռքբերումներն ու խնդիրները, 2014թ. նախատեսվող ծրագրերը, անդրադարձել երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող թեմաներին: Այնուհետեւ Բակո Սահակյանը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված հարցերին:
Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախի պետական համալսարանի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ պարբերական հանդիպումները՝ նշելով, որ մայր բուհը մեր հանրապետության գիտակրթական ամենախոշոր հաստատությունն է եւ հանդիսանում է պետության կադրային ներուժի, մտավորականության ու մասնագետների պատրաստման առանցքային օղակներից մեկը:
Նմանատիպ նյութեր
1324 դիտում
20:04 20-03-2014
Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի պետական համալսարանի ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ
Այս բաժնից
463 դիտում
09:34 29-04-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ
823 դիտում
23:33 28-04-2024
ՀԱՊԿ-ը վարժանքներ կանցկացնի