211652_close_icon
views-count1633 դիտում article-date 17:52 20-03-2014

Հայ, վրացի և ադրբեջանցի ռոք-երաժիշտները Թբիլիսիում համերգ կտան

Մարտի 25-27-ը Թբիլիսիում տեղի է ունենալու Tbilisi BLITZKRIEG Fest միջազգային ռոք-փառատոնը, որին մասնակցելու են ռոք-երաժիշտներ Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից: «Առաջին 2 օրերին երաժիշտները մրցելու են Հարավային Կովկասն աշխարհի խոշորագույն ռոք փառատոնում՝ Wacken Open Air-ում ներկայացնելու հարցում, որը տեղի կունենա Գերմանիայում՝ հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը: 2-րդ տեղը գրավող խումբը կմեկնի Խորվաթիա՝ մասնակցելու «Underwall Festival»միջազգային փառատոնին»,-հայտնել է Tbilisi BLITZKRIEG Fest-ի PR մենեջեր Սոֆիա Տետրաձեն: Հայաստանը ներկայացնելու է 1, Ադրբեջանը՝ 3-ական խումբ:

Նմանատիպ նյութեր