211652_close_icon
views-count1845 դիտում article-date 17:35 20-03-2014

Զինծառայող Արման Ղուկասյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել

ԼՂՀ ՊՆ մարտական դիրքերում մարտական հերթապահություն կատարելու ժամանակ 20-ամյա Արման Ղուկասյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով (մարտական ծառայությունը կրելու ընթացքում կանոնները խախտելը, որn առաջացրել է ծանր հետևանքներ): Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը: Փոխանցեց նաև, որ այս պահին կասկածյալներ և ձերբակալվածներ չկան: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր [b]SHAMSHYAN.com[/b]-ը, ԼՂՀ ՊՆ մարտական դիրքերում մարտական հերթապահություն կատարելու ժամանակ ստացած կրակոցից մահացել է 20-ամյա Արման Ղուկասյանը: Վիրավորվել է նաեւ նույն զորամասի կապիտանը՝ 26-ամյա Վարդգես Զաքարյանը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել ոչ թե հակառակորդի, այլ համածառայակիցների կրակոցների հետևանքով: [b]SHAMSHYAN.com[/b]-ը դիմել էր նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարությանը՝ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն այնտեղից փոխանցել էին, որ ավելի ուշ հաղորդագրություն կտարածեն:

Նմանատիպ նյութեր