ԱՄՆ֊ում բռնաբարության համար ձերբակալել են Ջորջ Բուշի վարչակազմի նախկին պաշտոնակատարին
ԱՄՆ֊ի Վիրջինիա նահանգի ոստիկանությունը բերման է ենթարկել նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի նախկին առևտրի նախարարի խորհրդականին։ Նա խանութի հաճախորդի նկատմամբ սեռական ոտնձգության մեջ է մեղադրվում։
44-ամյա Ալինգթոնի բնակիչ Սլոան Ուիլսոն Ռափոպորթը կալանավորվել է երեքշաբթի, գրում է The Washington Post֊ը՝ հղում անելով Ֆերֆաքս շրջանի ոստիկանությանը։
Նախնական տվյալների համաձայն, հանցագործությունը կատարվել է հունվարի 31֊ին։ Այդ օրը կասկածյալն իր ապագա զոհի հետ ծանոթացել է խանութում, իսպաներենով շբվել երիտասարդ կնոջ հետ։