211652_close_icon
views-count1988 դիտում article-date 15:18 20-03-2014

Գառնեցիները` ի պաշտպանություն «Բանդայի» գործով անցնող Արտյուշա Հակոբյանի, պատրաստվում են փակել ճանապարհն անգամ տուրիստների առաջ

Ի պաշտպանություն «Բանդայի» գործով անցնող եւ նրա պարագլուխ համարվող Արտյուշա Հակոբյանի՝ գառենցիները պատրաստվում են փակել ճանապարհը եւ ջրագիծը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին Արտյուշա Հակոբյանի հայրը` «Գառնիի Սուրիկի լավաշի» սեփականատեր Սուրիկ Հակոբյանը, եւ գառնեցիները: «Ժողովուրդն ահավոր ջղայնացել է՝ Արտյուշա Հակոբյանին նման հյուծված վիճակում տեսնելով: Տղես մի ամսում 13-14 կիլոգրամ նիհարել է, բայց ոչ դատապարտյալների հիվանդանոց են պառկեցնում, ոչ էլ թույլ են տալիս, որ տանենք բուժզննման: Տղեց ոնց որ ուրիշ մարդ դարձած լինի: Բա դա անելու՞ բան է, որ չենք կարողանում անալիզ վերցնենք»,- ասաց Սուրիկ Հակոբյանը: Մինչեւ այդ Սուրիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, թե որդուն մեկուսարանում թունավորել են: «Որդուս մինչեւ վերջին` երեկվա դատավարությունը, 1 ամիս առաջ եմ տեսել. Նորմալ, առողջ մարդ էր: Երեկ, երբ տեսա, 13-14 կիլոգրամ նիհարել էր: Ինքնազգացողությունն էլ է վատ: Գույնը՝ սեւացած, կապտած, իսկ ինքը ահավոր թույլ է: Բա չեն թունավորել, ի՞նչ են արել: Բեզպրեդելի երկիր ա»,- ներկայացրեց Սուրիկ Հակոբյանը: Նա նաեւ նշել էր, որ որդին դատապարտյալների հիվանդանոցում բուժզննում է անցել և ասել են, որ «զոբից» (խպիպ) է, բայց հայրը չի հավատում: «Վաղը ես էլ եմ տանելու հիվանդանոց՝ բուժզննման: Տեսնենք, ինչ է: Ոչ մեղավորությունը ապացուցում են, ոչ՝ դատում, բայց այսպես հերթով բոլորը մեկը մյուսի հետեւից վատանում կամ մահանում են: Հիմա ո՞վ է պատասխան տալու մեր երեխաների կյանքի համար»,- ավելացրել էր նա:

Նմանատիպ նյութեր