«Բանդայի» գործով անցնող Արտյուշա Հակոբյանի հորը 18 միլիոն են «քցել»
«Բանդայի» գործով անցնող Արտյուշա Հակոբյանի հորը`«Գառնիի Սուրիկի Լավաշի» սեփականատեր Սուրիկ Հակոբյանին, 18 միլիոն են «քցել»: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արտյուշա Հակոբյանի հայրը` «Գառնիի Սուրիկի Լավաշի» սեփականատեր Սուրիկ Հակոբյանը:
Նա նշեց, որ «Արզնի» հանքային ջրերի սեփականատերը, ով առնչություն ունի նաեւ սնանկ ճանաչված «Սթար» սուպերմարկետի հետ, իրենցից 18 միլիոնի լավաշ է վերցրել եւ գումարը չի վերադարձրել:
«Խոսքը սեփականատերերից Գեւորգ Աֆադյանի մասին է»,- ընդգծեց Սուրիկ Հակոբյանը: Հարցին, թե դիմե՞լ է ոստիկանություն, ասաց, որ առանց այն էլ դատական գործերով խառն են, հետեւաբար չի գնացել այդ քայլին: