1512 դիտում
12:48 20-03-2014
Զենք-զինամթերք` Վաղարշապատում, Վանաձորում և Գյումրիում
Ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 18-ին, ժամը 13.00-ին, 1967 թ. ծնված Սամվել Գ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի «ՈՒԶՌԳՄ» տիպի պայթուցիչ, «Կարաբին» տիպի հրազենի փամփշտակալ-ժապավեն և տարբեր տրամաչափի 305 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Մարտի 18-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Տարոնի բաժին է ներկայացել 1966 թ. ծնված Ռուզաննա Հ.-ն և կամավոր հանձնել 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 60 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Մարտի 18-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստուգել են 1957 թ. ծնված Սամվել Ա.-ի «Իժ 12» տեսակի որսորդական հրացանի պահման կանոնները: Այդ ընթացքում Սամվել Ա.-ն ոստիկաններին է ներկայացրել մետաղյա բռնակով դետալ և ատրճանակի 9 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1174 դիտում
11:55 12-03-2014
Վաղարշապատում, Գյումրիում և Ջերմուկում զենք-զինամթերք են հանձնել
2683 դիտում
13:11 11-08-2024
Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ անցկացվելու են Գյումրիում, Գավառում և Վաղարշապատում
Այս բաժնից
664 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1432 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա