211652_close_icon
views-count1084 դիտում article-date 11:55 12-03-2014

Վաղարշապատում, Գյումրիում և Ջերմուկում զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 10-ին, ժամը 17.45-ին, 1946 թ. ծնված Մանվել Ս.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ինքնաձիգ` պահունակով, «ՏՕԶ» տիպի հրացանի 5.6 մմ տրամաչափի` 7, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 25 փամփուշտ և «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Նույն օրը, ժամը 18.00-ին, 1937 թ. ծնված Ռաֆիկ Ա.-ն նույն բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված կարճեցված փողով երկփողանի 16 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան և տարբեր տրամաչափի 81 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Նույն օրը, ժամը 19.10-ին, 1968 թ. ծնված Վարդանուշ Հ.-ն նույն բաժնում կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, նռնակի «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչ և տարբեր տրամաչափի 233 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Մարտի 10-ին, ժամը 10.30-ին, 1966 թ. ծնված Հայկ Հ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ-12» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** Մարտի 10-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության ՊՊԳՎ Ջերմուկի պահպանության բաժանմունք է ներկայացել 1984 թ. ծնված Նվեր Խ.-ն և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր