1314 դիտում
10:12 20-03-2014
Հայաստանն իր կենսամակարդակով աշխարհի միջինին չի հասնի անգամ 2025-ին․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Համաշխարհային բանկը վերջերս հրապարակեց Հայաստանի հետ գործընկերությնա 2014-2017թթ. ռազմավարությւնը, որտեղ անդրադարձ կա նաեւ քաղաքական և պետական կառավարմանը վերաբերող հարցերին։
Զեկույցում մասնավորապես նշված է, որ մինչեւ 2025թ. Հայաստանի զարգացման ծրագրով՝ ՀԶԾ, սահմանվում են Հայաստանում ծայրահեղ աղքատության վերացման, կենսամակարդակի բարելավման համար աշխատատեղերի ստեղծման, մարդկային կապիտալի զարգացման, հիմնական ծառայությունների մատչելիության բարձրացման և պետական կառավարման համակարգի արդիականացման «հավակնոտ թիրախներ»։
«Սակայն այն իրականացնելու համար կպահանջվի դժվարին ընտրություն կատարել պետական ծախսերի, կառավարման բարեփոխումների մասով և այլ փոխզիջումներ անել քաղաքականության մեջ՝ այդպիսով կառավարության առջև այդ տարբերակների շուրջ լայն համաձայնության ապահովման շոշափելի պահանջներ դնելով»,- վստահ են ՀԲ մասնագետները։
Նշենք, որ ինչքան էլ ՀԲ-ն «հավակնոտ» համարի ՀԶԾ-ն, դրանով նախատեսվում է միջինը 5-6,4 տոկոս տնտեսական աճ, որի պարագայում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն միայն 2025-ին կհասնի այս պահի դրությամբ աշխարհի միջին ցուցանիշին՝ 10.000 դոլարին։ Պարզ է, որ 2025-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի աշխարհի միջին ցուցանիշը շատ ավելին կլինին։ Այսինքն՝ անգամ լավագույն սցենարի դեպքում Հայաստանը նույնիսկ 2025-ին իր կենսամակարդակով չի հասնի աշխարհի միջին կենսամակարդակին»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1645 դիտում
16:18 22-10-2015
Մինչև 2025 թվականը Պակիստանը կդառնա աշխարհի 5 միջուկային գերտերություններից մեկը. Time
5095 դիտում
09:01 23-03-2019
«Որ ավտոբուսներում քիչ բամբասեիք, էս օրին չէիք հասնի». ՊԵԿ փոխնախագահ. «Ժամանակ»
2335 դիտում
09:43 14-01-2021
2025-ից գյուղատնտեսությունը կհարկվի. «Ժամանակ»
Այս բաժնից
808 դիտում
22:24 25-11-2024
Սյունիքի մարզի «Բաղաբերդ» ամրոցի տարածքում հնագիտական աշխատանքներ են սկսվել
1468 դիտում
22:12 25-11-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
733 դիտում
21:55 25-11-2024
Քաղաքապետարանը փողոցների վերաձևավորման և ձևափոխման աշխատանքներն ավարտեց Ալեք Մանուկյանում