Նկարիչների միությունում ծանր օրեր են. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Նկարիչների միությունում ծանր օրեր են: Միության ղեկավարությունը չի կարողացել վճարել սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարը:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ միությունը միշտ էլ դժվարությամբ է կարողանում հասցնել և վճարել կոմունալ ծախսերը:
«Մենք պետությունից օգնություն չունենք և ինքներս ենք հայթայթում գումար, բայց միշտ չէ, որ հաջողվում է:Ավելին, միության որոշ տարածքներ տվել ենք վարձակալմամբ, և եթե այդ վարձավճարներն ուշացնում են՝ մենք խնդիր ենք ունենում,- ասաց միության նախագահը՝ հավելելով, որ առայժմ բանը նրան չի հասել, որ միության էլեկտրաէներգիան անջատեն:»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։