211652_close_icon
views-count3258 դիտում article-date 03:16 20-03-2014

Հենրիխ Մխիթարյանը` «Բորուսիա»-ի ամսվա լավագույն խաղացող

Ruhrnachrichten պարբերականի կողմից անցկացված հարցման արդյունքում Դորտմունդի «Բորուսիա»-ի փետրվար ամսվա լավագույն խաղացող է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը քվեարկության արդյունքում հավաքել է ձայների 77 % և իր թիկունքում է թողել Պիեր-Էմերիկ Օբամեյանգին`12%, Ռոբերտ Լևանդովսկուն`11 %: «Գաղտիք չէ, որ Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի առաջին կեսից հետո դժգոհ էր իր ցուցադրած խաղից: Սակայն այդ առումով Մխիթարյանին խանգարողը հենց ինքն էր, քանի որ նա ավելին էր պահանջում ինքն իրենից և այդպիսով հայտնվում էր հոգեբանական ճնշման տակ: Եվ հենց այդ ճնշումը նա ցանկանում էր քչացնել: Նրան հարկավոր եղավ ընդամենը երկու հանդիպում՝ անկաշկանդ գործելու եւ ճնշումից ազատվելու համար։ Դրան հետևեց Բրեմենի «Վերդեր»-ի հետ խաղը, երբ նա դարձավ դուբլի հեղինակ։ Փետրվար ամիսը Մխիթարյանը գերազանց անկացրեց: Նա գոլային փոխանցումներ կատարեց «Այնտրախտ»-ի հետ խաղում, իսկ «Նյուրնբերգ»-ի դեմ խաղում աչքի ընկավ գոլային փոխանցումով և գոլով: Եվս մեկ գոլ Մխիթարյանը հեղինակեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում «Զենիթ»-ի դեմ կայացած առաջին խաղի ժամանակ»,- գրում է գերմանական կայքը

Նմանատիպ նյութեր