Հենրիխ Մխիթարյանը` Բունդեսլիգայի ապրիլ ամսվա լավագույն խաղացող
Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի Բունդեսլիգայի` ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Բունդեսլիգայի պաշտոնական կայքում կայացած հարցման արդյունքում Մխիթարյանը ստացել է ստացել է ձայների 42 տոկոսը:
31 տոկոս ձայներով 2-րդ տեղն է զբաղեցրել «Բավարիայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը: «Բորուսիայի» ծագող աստղ, 18-ամյա Քրիստիան Պուլիշիչը 16%-ն է ստացել, իսկ «Բայերի» հարձակվող Յուլիան Բրանդտը` 11%-ը:
Նշենք, որ ապրիլին Բունդեսլիգայի 5 հանդիպումներում Մխիթարյանը դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
PLAYER OF THE MONTH@BVB star @HenrikhMkh has been voted #April's best #Bundesliga playerhttps://t.co/aUlXZPVMkB pic.twitter.com/bFEB2dWTwP
— Bundesliga (@Bundesliga_EN) May 3, 2016